Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

29.02.2012

Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման խորագրի ներքո Կոտայքի մարզում իրականացվել է «Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության բնակչությանն իրազեկել կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգի ներդրման և այդ նոր համակարգի համատեքստում ֆինանսական գիտելիքի անհրաժեշտության մասին։

2012 թվականի փետրվարի 29-ին Կոտայքի մարզպետարանի շենքում, ՀՀ Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ, «Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մարզի բնակչության հետ։ «Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման մասնակիցներին ողջունել են ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը, ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն և «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը։ «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ներկայացմամբ հանդես են եկել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը։ Հանդիպման վերջում բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի և «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամի համագործակցության շրջանակներում։ Ծրագրի իրականացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ մարզպետարանները, ինչպես նաև «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը։


Հանրային իրազեկման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ ֆինանսական համակարգի առաջատար մասնագետները։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32