Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

22.02.2012

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է մարզի Նոր Արտամետ, Նոր Գեղի և Արգել համայնքներ: Նոր Արտամետ համայնքի բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներն ու վերջիններիս առավել հրատապ ուղղությունների վերաբերյալ բնակիչների առաջարկությունները: Նոր Գեղի համայնքում Կոտայքի մարզպետը ծանոթացել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հանդիպում ունեցել համայնքի բնակիչների հետ, պատասխանել վերջիններիս կողմից բարձրացվող հարցերին, անդրադարձ կատարել համայնքային հրատապ խնդիրների լուծման ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Արգել համայնքում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն այցելել է միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև հանդիպում է ունեցել միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության բնագավառի բարեփոխումների ընթացքին և ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր: Կոտայքի մարզպետն այցելել է նաև Արգել համայնքի մշակույթի տուն, տեղում ծանոթացել նոր հիմնանորոգված մշակութային հաստատության կահավորման աշխատանքների ավարտական փուլի ընթացին, ինչպես նաև հանդիպում ունեցել համայնքի բնակիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33