Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20¬ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

31.01.2012

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի նախաձեռնությամբ մարզկենտրոն Հրազդանում Հայոց բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ և տոնական համերգ:
Մարզային հանդիսությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, հյուրեր մարզային տարբեր բնագավառներից, մարզի զինվորական կոմիսարիատների, մարզի տարածքում գործող զորամասերի, ուժային կառույցների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի և համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցներ, մտավորականներ:
Հայոց Բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի առթիվ ելույթ է ունեցել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը` նշելով, որ <<Կոտայքի մարզը ևս համակողմանիորեն մասնակցում է բանակաշինության տարբեր գործընթացներին: Զորակոչի նախապատրաստումից մինչև մարզի տարածքում գործող զորամասերի հետ սերտ փոխհամագործակցություն, զինկոմիսարիատների հետ արդյունավետ աշխատանքային փոխհարաբերություններից մինչև Հայոց բանակի ակունքներում կանգնած անձանց նկատմամբ մշտական հոգածություն>>:
Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը` անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման ու կայացման տարբեր փուլերի իրողություններին և անցած ճանապարհի առանցքային դրվագներին, ինչպես նաև ներկայացնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ներկայումս իրականացվող գործընթացներն ու 20-ամյա պամություն ունեցող Հայկական բանակի նշանակալի ձեռքբերումները:
Մարզային միջոցառման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը բանակաշինության ասպարեզում նշանակալի ավանդ ունեցած մի շարք ազատամարտիկների, բանակի վետերանների, զինվորական կոմիսարիատների աշխատակիցների, բնժշկական զորակոչային հանձնաժողովի անդամների, համայնքների ղեկավարների ու վերջիններիս աշխատակազմերի աշխատողների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ռազմագիտության ուսուցիչների հանձնել են հուշամեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ:
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանի առիթով ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հուշամեդալներ է հանձնել նաև Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին ու Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանին:
Միջոցառումը եզրափակվել է մարզի լավագույն անհատ կատարողների և պարային համույթների ուժերով կազմակերպված տոնական համերգով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50