Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.01.2012
Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի առիթով և բարեմաղթում, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հաղթական և հաստատուն երթը շարունակաբար նշանավորվի նորովի հաջողություններով:
Բանակը համազգային ձեռքբերում է, համայն հայության դարավոր նպատակների և իղձերի իրականացման խորհրդանիշը, որը պետք է սրբորեն պահենք ու պահպանենք և ինքնատիպ հայրենասիրության ու հայրենապաշտության պատգամների ներքո փոխանցենք նորօրյա սերնդին:
Հայոց բանակը մեր ժողովրդի պատմության ընթացքում իրողություն դարձած բազում հերոսությունների հավաքական ամբողջությունն է և քաջարի հայ մարտիկի, հայ զինվորի ամրակուռ ոգու արտահայտությունը:
Մեր ժողովուրդն ամենայն պատասխանատվությամբ ու անսահման մեծարանքով է տոնում Հայոց բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանը, որը վերջինիս հանդեպ ունեցած ամենայն երախտագիտության ու գնահատանքի լավագույն դրսևորում է:
Ցանկանում եմ հերթական անգամ շնորհավորել այս կարևորագույն հոբելյանի կապակցությամբ, ջերմ բարեմաղթանքներ հղել բանակաշինության գործընթացներում իրենց առանցքային մասնակցությունն ունեցած և ունեցող բոլոր նվիրյալներին՝ հավերժ փառքի արժանացնելով այդ նշանակալի գործում հերոսաբար զոհված բոլոր հայորդիների հիշատակը:
Տոնական այս օրվա խորհրդով պետք է մաղթենք, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համբավն ու հեղինակությունը մշտապես ուղեկցեն Հայկական բանակին:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ