Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
17.01.2012
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զարգացման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Կոտայքի մարզի զարգացման 2011-2014 թվականների ծրագրի 2011 թվականի տարեկան աշխատանքային պլանի կատարողականն ու հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները:
Մարզային զարգացման հանձնաժողովի անդամները և ոլորտային աշխատանքային խմբերի պատասխանատուները ներկայացրել են 2011 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունները, մոնիթորինգի և գնահատման արդյունքները:
Մարզային զարգացման հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև Կոտայքի մարզի զարգացման ծրագրի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլանի հիմնական դրույթները: