Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

29.12.2011

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վ.Հունանյանը տեղեկատվություն է ներկայացրել պետական սոցիալական օժանդակության ծրագրերի շրջանակներում իրավասու մարմինների և մարզպետի նախաձեռնությամբ միջազգային ոչ պետական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների մասին:
Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Ս.Հակոբյանը ամփոփ տեղեկատվություն է տրամադրել մարզի խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացրել համայնքների ղեկավարների կողմից առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքներին և մարզպետարան ներկայացված հաշվետվություններին վերաբերյալ:
Օրակարգային հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վ.Թադևոսյանն անդրադարձել է քաղաքային և գյուղական համայնքներում քաղաքաշինական գործունեության ուսումնասիրություններին և հետագա խնդիրներին:
Մարզխորհրդի նիստի ընթացքում մարզային և համայնքային ենթակայության մշակութային և մարզական հաստատությունների գործունեության վերաբերյալ վերլուծություն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա.Սիմոնյանը:
Նիստում քննարկվել են նաև մարզի համայնքների բյուջեների հավաքագրման աշխատանքներին ու մարզի համայնքներում պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության գործառույթների կազմակերպմանը վերաբերող հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18