Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՍՈՒԼԻՍ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՍՐԱՀՈՒՄ

27.12.2011

Կոտայքի մարզպետարանի մամուլի սրահ-տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի մամուլի ասուլիսը, որի շրջանակներում ամփոփվել են անցնող տարվա հիմնական ցուցանիշներն ու անդրադարձ կատարվել հաջորդ տարվա ընթացքում նախատեսված ծրագրերի հիմնական ռազմավարական ուղղություններին:
Ասուլիսի ընթացքում անդրադառնալով մարզի համայնքների բյուջեների կատարողական ցուցանիշներին` Կոտայքի մարզպետը նշել է, որ նախորդ տարվա համեմատ զգալի բարձրացել է համայնքների հողի հարկի և գույքահարկի հավաքագրման մակարդակը: Հողի և գույքի վարձակալական վճարների և տեղական տուրքերի գանձման ուղղությամբ առաջադրանքը կատարվել է համապատասխանաբար 103.0 և 104.0 %-ով:
Կոտայքի մարզպետը` պատասխանելով լրագրողների հարցերին նշել է նաև, որ <<Զգալի դրական զարգացումներ են գրանցվել նաև մարզի գյուղատնտեսության բնագավառում. 2011թ. բերքի տակ կատարվել է 13504 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք, կամ օգտագործվել է վարելահողերի 35.6 տոկոսը, անցած տարվա 34.3 տոկոսի դիմաց: Նախորդ տարվա համեմատ հացահատիկի ցանքատարածությունները ավելացել են 466 հա-ով, տեխնիկական մշակաբույսերինը` 11 հա-ով>>:
Նախորդ տարվա համեմատ աշնանացանի ցանքատարածությունները ավելացել են 1080 հա-ով: Կատարված աշնանացանի ցանքատարածություններից շուրջ 720 հա-ի ցանքը կատարվել է կառավարության կողմից հատկացված 238 տոննա բարձր որակի առաջին վերարտադրության սերմացույով:
Ընթացիկ տարում 2012թ. բերքի տակ կատարվել է 6094 հա /նախորդ տարվա 5014 հա-ի դիմաց:
Կոտայքի մարզպետի կողմից ներկայացված տվյալների համաձայն մարզի հանրակրթական դպրոցներում 2011-2012 ուսումնական տարում կոմպլեկտավորվել է 1674 դասարան` 34688 աշակերտներով: Այս ուսումնական տարում առաջին դասարան է ընդունվել 3360 աշակերտ:
Նախնական վիճակագրական տվյալների համաձայն 2011թ. մարզում (ընթացիկ գներով) թողարկվել է 92158.5 մլն. դրամի արդյունաբերական արտադրանք նախորդ տարվա 84986.5 մլն. դրամի փոխարեն կամ աճը կազմել է 7172.0 մլն. դրամ:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը նշել է, որ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի թիվ 108-Ն որոշմամբ մարզին հատկացվել 1 մլդ.318.0 մլն. դրամ` համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով: Հիշյալ ծրագրով մարզի համայնքներում կատարվել են խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, գազաֆիկացման իրականացման, ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մշակութային և կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ: Համանման առաջներթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1436-Ն որոշման համաձայն Կոտայքի մարզպետարանին մարզի 38 համայնքներում առաջնահերթ լուծում պահանջվող հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է ևս 1 մլդ. 318 մլն. դրամ:
Կոտայքի մարզպետը տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև մարզպետարանում 2011 թվականին ձևավորված տեղեկատվական կենտրոնի և մամուլի սրահի աշխատանքներին և ընդգծել վերջիններիս արդյունավետությունը:
Մարզային ենթակառուցվածքների բնագավառում իրականացված աշխատանքների ասպարեզում Կոտայքի մարզպետն ընդգծել է, որ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տարբեր հիմնադրամների կողմից տրամադրված 2,86 մլդ դրամ միջոցներով մարզի 22 համայնքներում կառուցվել են 150 կմ խմելու ջրագծեր, 2 կմ կոյուղատար, 1,35 կմ գազատար, վերանորոգվել են խմելու ջրի 2 պոմպակայաններ և այլն:
Մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը պատասխանել է նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին` մանրամասնելով ՀՀ Կառավարության որոշմամբ վավերացված <<ՀՀ Կոտայքի մարզի զարգացման 2011-2014թթ. ծրագրի>> դրույթների կատարման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք գործընթացները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50