Նորություններ
Լրահոս
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
16.12.2011
Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 2011 թվականի 11 ամիսների դրությամբ: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը ներկայացրել է համայնքների աշխատակազմերի կողմից համայնքների վարչական տարածքներում առկա առևտրի և հասարակական սպասարկման օբյեկտներում իրականացված ստուգումների արդյունքներն ու այդ ուղղությամբ համայնքների ղեկավարների կողմից իրականացված աշխատանքները: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության <<Ընտրական օրենսգրքում>> կատարված փոփոխությունների հիմնական մանրամասներին և հիշյալ փոփոխությունների արդյունքում համայնքների ղեկավարներին վերապահված լիազորություններին:
Տարածաշրջանային խորհրդակցությունների օրակարգի մեկ այլ հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Պետրոսյանն անդրադարձել է համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանն ու վերջիններիս կողմից ներկայացվող հաշվետվությունների ընթացքին:
Մարզի տարածաշրջաններում կայացած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր ևս: