Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
15.12.2011
Աշխատանքային հերթական այցով մարզի Նոր Երզնկա և Պռոշյան համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է հիշյալ համայնքների բուժ. ամբուլատորիաներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքների կազմակերպման ընթացքին:
Նոր Երզնկա համայնքում Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել հանրակրթական դպրոցների մանկավարժների հետ, ինչպես նաև մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է համայնքի ղեկավարի Ա. Հարությունյանի կողմից կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվություն:
Պռոշյան համայնքում ևս տեղի է ունեցել հանդիպում տեղի միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ, որի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Կ. Հունանյանը ներկայացրել է դպրոցում իրականացված ֆինանսական աուդիտի արդյունքները: