Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԼՂՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

12.12.2011

Կոտայքի մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակներում հերթական աշխատանքային այցով Քարվաճառ է այցելել Կոտայքի մարզի պատվիրակությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջան կատարած երկրօրյա այցի ընթացքում մարզի բժիշկները կազմակերպել են Շահումյանի շրջանի ազգաբնակչության անվճար բժշկական հետազոտություններ և շուրջ 120 բնակչի տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն, իսկ լրացուցիչ հետազոտությունների և վիրահատության կարիք ունեցող հիվանդներն ուղեգրվել են Կոտայքի մարզի տարբեր բուժհաստատություններ՝ հետագա բուժումը կազմակերպելու համար:
Այնուհետև Կոտայքի մարզի պատվիրակության նախաձեռնությամբ Քարվաճառ համայնքում կազմակերպվել է համերգային ծրագիր, որին մասնակցել են մարզի երիտասարդ երգիչներն ու պարային խմբերը: Կազմակերպված համերգային ծրագրին մասնակցել են Շահումյանի վարչական ծրջանի տարբեր համայնքների բնակիչներ:
Կոտայքի մարզային պատվիրակության անդամները Շահումյանի վարչական շրջանին նվիրել են շուրջ 300 անուն գեղարվեստական և մեթոդական գրականություն, ինչպես նաև համակարգչային տեխնիկա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59