Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՓՅՈՒՆԻԿ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

10.12.2011

Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ Հրազդանի N 12 հիմնական դպրոցում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Լևոն Սարգսյանի կողմից մարզի 19 հանրակրթական դպրոցների տրամադրվել են <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>> և <<Անատոմիա>> առարկաների համար նախատեսված լաբորատոր պարագաներ, ինչպես նաև դպրոցներում գործող փողային նվագախմբերի համար անհրաժեշտ երաժշտական գործիքներ:
Հրազդանի N 12 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառման բացման խոսքում Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը մարզի համայնքների ղեկավարների, հանրակրթական դպրոցների մանկավարժների և սաների կողմից շնորհակալական խոսք է հղել բարեգործական այս նախաձեռնության իրականացման համար և ընդգծել, որ <<Փյունիկ>> հիմնադրամի կողմից տրամադրված լաբորատոր և երաժշտական սարքավորումների կարևորությունը ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման ասպարեզում:
<<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ մարզի հանրակրթական դպրոցներին տրամադրված լաբորատոր պարագաները, սարքավորումներն ու դիդակտիկ նյութերը լավագույնս կնպաստեն նշված առարկանների դասավանդմանը և ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հավելել, որ առաջիկայում ևս շարունակվելու են հիմնադրամի կողմից կրթության և այլ բնագավառների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված բարեգործական նախաձեռնությունները:
Լաբորատոր սարքավորումներ են հատկացվել Հրազդան քաղաքի NN 2,4,,5,6,8,9,11,12,14, Չարենցավանի N 3,4,5 հիմնական դպրոցներին, ինչպես նաև Ալափարսի, Բջնիի, Սոլակի, Քաղսիի, Լեռնանիստի, Մեղրաձորի և Արգելի գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին:
Միջոցառման ընթացքում իրենց գոհունակության խոսքերն են հղել նաև <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>> և <<Կենսաբանություն>> առարկաների ուսուցիչները և նշել, որ լաբորատոր պարագաները մեծապես նպաստելու են առարկաների դասավանդմանն ու նշանակալի դերակատարում են ունենալու տեսական դասընթացը մշտապես գործնական աշխատանքով համադրելու հարցերում:
Մարզկենտրոնում կայացած միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև լաբորատոր սարքավորումների ցուցադրություն , ինչպես նաև մարզի հանրակրթական դպրոցների սաների ուժերով կազմակերպվել է <<Գիտելիքի արժեքը>> խորագրով դաս-ներկայացումը, որին հաջորդել է գեղարվեստական ծրագիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18