Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ԲՈՒԺԱԿԱՆ, ԱՐԱԳՅՈՒՂ ԵՎ ԶՈՐԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

09.12.2011

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն այցելել է Բուժական, Արագյուղ և Սարալանջ համայնքներ: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և հիշյալ համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է բժկական ամբուլատորիաներ, ծանոթացել վերջիններիս կողմից մատուցվող առողջապահական ծառայությունների ուղղություններին, բուժ. աշխատողների հետ քննարկել համայնքներում ընտանեկան բժշկության համակարգի արդյունավետ ներդրման գործընթացները:
Կոտայքի մարզպետը հանդիպումներ է ունեցել նաև համայնքների ավագանիների անդամների, համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների և բնակիչների հետ: Բուժական, Արագյուղ և Սարալանջ համայնքներում Կոտայքի մարզպետն ու մարզպետարանի աշխատակիցները մասնակցել են նաև համայնքների ընդհանուր ժողովների, որոնց շրջանակներում համայնքների ղեկավարները ներկայացվել են նաև իրենց կողմից կատարված աշխատանքների հանրային հաշվետվությունները:
Արագյուղ և Զորավան համայնքներում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև հանրակրթական դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հանդիպումներ ունցել դպրոցների մանկավարժների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18