Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

09.12.2011

<<Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում >> ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Աբովյան քաղաքում բացվել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը:
Միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի և մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի, հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայ օգնության ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>> հիմնադրամի առաքելությունն է աջակցել ու պաշտպանել 3-18 տարեկան տարաբնույթ զրկանքների ենթարկված (մուացիկ, թափառաշրջիկ, անօթևան, առանց հոգածության մնացած, բռնության ենթարկված և այլ դժվարին իրավիճակներում հայտնված) երեխաներին և նրանց ընտանիքներին:
Երեխաների կենտրոնը կարիքի մեջ հայտնված ընտանիքներին մատուցելով աջակցություն` նպաստելու է երեխայի պաշտպանության համակարգի կայացմանն ու ամրապնդմանը և ներդնում երեխաների պաշտպանության նոր մոդելներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50