Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՄՈՒՍ, ԿԱՄԱՐԻՍ ԵՎ ԳԵՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
02.12.2011
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի Արամուս, Կամարիս և Գեղաշեն համայնքներ:
Արամուս համայնքի հիմնական դպրոցի դահլիճում Կոտայքի մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, պատասխանել նրանց կողմից տրվող հարցերին, ինչպես նաև մասնակցել համայնքի ընդհանուր ժողովին, որի ընթացքում Արամուս համայնքի ղեկավար Հ. Նիկողոսյանը ներկայացրել է համայնքային գործընթացներին վերաբերող հաշվետվություն: Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Արամուսի բժշկական ամբուլատորիա, ծանոթացել բուժ.հաստատությունում իրականացվող աշխատանքների ընթացքին և առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացներին:
Կամարիս համայնքում Կոտայքի մարզպետն ու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ծանոթացել են համայնքի հանրակրթական դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հանդիպում ունեցել մանկավարժների և համայնքի բնակիչների հետ: Կամարիս համայնքում Կոտայքի մարզպետն այցելել է նաև համայնքի մանկապարտեզ և բուժ. ամբուլատորիա:
Գեղաշեն համայնքում Կոտայքի մարզպետին ներկայացվել է առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով իրականացվող խմելու ջրագծի շինարարական աշխատանքների ընթացքը: Կոտայքի մարզպետը հանդիպել է նաև Գեղաշեն համայնքի բնակիչների հետ, վերջիններիս հետ քննարկել համայնքային ենթակառուցվածքների գործունեության բարելավմանը միտված մի շարք ծրագրեր, պատասխանել բնակիչների հարցերին: