Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԲԱՑ ԴԱՍ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԻՎ 2 ԴՊՐՈՑՈՒՄ

01.12.2011

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի է ունեցել բաց դաս <<Աշխարհագրություն>> առարկայից: Աշխարհի բնապահպանական հիմնախնդիրներին վերաբերող բաց դասին մասնակցել են Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Բաց դասի ընթացքում Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն, օգտագործելով դպրոցում առկա համակարգչային տեխնիկայի հնարավորությունները, ներկայացրել են իրենց վերլուծություններն ու դիտարկումները աշխարհի բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև խմբային քննարկումների արդյունքում արտահայտել են հիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ունեցած իրենց տեսակետները:
Բաց դասի ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց կողմից տրված հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18