Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

29.11.2011

Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Ընթերցանության առաջին հանրապետական մրցույթի մարզային-կիսաեզրափակիչ փուլը, մարզի հանրակրթական դպրոցների սաների մասնակցությամբ: Հիշյալ մրցույթը կազմակերպվել է <<Երևան-2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք>> միջոցառման շրջանակներում: <<Ժամանակ մի' կորցրու, կարդա'>> նշանաբանով մրցույթը տեղի է ունենալու 2011 թվականի նոյեմբերի 5-ից միչև 2012 թվականի փետրվարի 19-ը ժամանակահատվածում:
Մարզային կիսաեզրափակիչ փուլի ընթացքում տեղի են ունեցել նաև դասագրքերի հեղինակների, <<Ուրախ գնացք>>, <<Իմ մոլորակը>> ամսագրերի խմբագիրների ու դպրոցների տնօրենների և ուսուցիչների հանդիպումներ, ինչպես նաև կազմակերպվել է գրքերի ցուցահանդես:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18