Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ

28.11.2011

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է մարզի Նոր Գեղի համայնք: Համայնքի մշակույթի կենտրոնի դահլիճում Կոտայքի մարզպետը մասնակցել է համայնքի ընդհանուր ժողովին, որի շրջանակներում Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆ. Թևոսյանը համայնքի ազգաբնակչությանը ներկայացրել է Նոր Գեղիի սոցիալ-տնտեսական իրավիճակի և համայնքային ենթակառուցվածների գործունեությանը վերաբերող հաշվետվություն, ինչպես նաև անդրադարձել համայնքային առաջիկա ծրագրերին ու նախաձեռնություններին:
Նոր Գեղի համայնքում տեղի է ունեցել նաև Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22