Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

25.11.2011

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Տարածաշրջանային խորհրդակցություններին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզում գործող ՋՕԸ-երի ղեկավարները:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը տեղեկատվություն է ներկայացրել ՋՕԸ-երի կողմից մարզի համայնքներում կազմակերպված աշխատանքների և մատակարարված ոռոգման ջրի վարձավճարների գանձման վերաբերյալ: Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին` վերլուծելով բյուջետային գործընթացի հիմնական ցուցանիշները:
Մարզի տարածաշրջաններում կայացած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը տեղեկատվություն է տրամադրել մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքնային ծառայության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31