Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11.11.2011

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ և ցանկանում, որ համակարգի գործունեությունը շարունակաբար ուղեկցվի նորովի հաջողություններով ու ձեռքբերումներով:
Ամենաջերմ բարեմաղթանքներ հղելով Կոտայքի մարզի 67 համայնքների բնակիչներին, ավագանիների անդամներին, համայնքների ղեկավարներին ու վերջիններիս աշխատակազմերի աշխատակիցներին` միաժամանակ անհրաժեշտ եմ համարում փաստել տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու կատարելագործման բոլոր իրողությունները:
Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանի շրջանակներում ևս պետք է ակնհայտորեն ընդգծենք այս ասպարեզում իրականացվող պետական քաղաքականության բոլոր գերակայությունները, որոնց հիմքում դրված են համայնքային գործընթացների արդյունավետության բարձրացմանն ու համայնքների բնականոն զարգացմանը միտված ռազմավարական բազում ծրագրեր:
Հոբելյանի առիթով հնչող բոլոր շնորհավորանքներին զուգահեռ ցանկանում եմ, որ այսուհետ ևս այս համակարգի գործառույթներին մաս կազմեն միմիայն դրական զարգացումները` նպաստելով ժողովրդավարական արժեքների առավել ամրապնդմանն ու տեղական ինքնակառավարման մարմինների առավել համակողմանի գործունեությանը:

Հարգանքներով

                                                                                         Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18