Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 15-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

07.11.2011

 

Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյա հոբելյանի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպվել է հոբելյանական հանդիսություն:
Հանդիսության մեկնարկը տրվել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և Կոտայքի մարզպետի հուշամեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի հանձման հանդիսավոր արարողությամբ: Արդյունավետ աշխատանքային գործունեության և տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել են մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ,  համայնքապետարանների աշխատակազմերի ղեկավարներ:
Ներկաներին ողջունել և շնորհավորել է Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:
Հոբելյանական հանդիսության պաշտոնական մասին հաջորդել է համերգային ծրագիրը հայ երգարվեստի ճանաչված ու սիրված կատարողների ու պարային խմբերի մասնակցությամբ,  ովքեր իրենց կատարումներով և բարեմաղթանքներով շնորհավորել են Կոտայքի մարզի բնակիչներին:
Հոբելյանական հանդիսության շրջանակներում անդրադարձ է կատարվել 15 տարի անց ձևավորված համակարգի անցած ճանապարհին՝ փաստելով,  որ տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն հիմնասյուներից է և ժողովրդավարական արժեքների արդյունավետ ներդրման լավագույն հնարավորություն:
Հոբելյանական հանդիսությունը մաս է կազմել Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսված մարզային միջոցառումների ծրագրին և առաջիկայում ևս այդ միջոցառումները շարունակվելու են մարզի տարբեր համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50