Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

27.10.2011

<<Իֆորմացիայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Կոտայքի մարզում կազմակերպվել է սեմինար-քննարկում, որի ընթացքում քննարկվել են մարզի համայնքներում <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի դրույթների կիրառման, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության և հանրային իրազեկման գործընթացների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Սեմինար-քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայողներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: <<Իֆորմացիայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ա. Քոչարյանը ներկայացրել է կազմակերպության կողմից տեղեկատվության ազատության բնագավառում իրականացվող գործառույթները, անդրադարձել համայնքային ծառայողների կողմից տեղեկատվության մատչելիության ապահովման գործընթացների կազմակերպման անհրաժեշտ մեթոդաբանությանը, տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների պաշտոնական կայքերի և վերջիններիս ենթաբաժիններում համայնքներին վերաբերող հատվածների համապատասխան հնարավորությունների վերաբերյալ: <<Իֆորմացայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության փորձագետ Գ. Հայրապետյանը ներկայացրել է <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի կիրառման ասպարեզում համայնքային ծառայողների գործառույթների հիմնական մանրամասները, վերլուծել մատչելի տեղեկատվություն ապահովելուն միտված գործընթացների կազմակերպման ուղղությամբ պահանջվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մոտեցումները:
Սեմինար-քննարկման ընթացքում մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կ. Մարգարյանն անդրադարձել է մարզի համայնքներում <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի պահանջների կիրառման և հանրային իրազեկման աշխատանքների ընթացքին:
Սեմինարի հիմնական բանախոսները պատասխանել են նաև համայնքային ծառայողների կողմից տրվող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32