Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

26.10.2011

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Դ. Գևորգյանը տեղեկատվություն է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների մասին, ինչպես նաև տրամադրել է անհրաժեշտ պարզաբանումներ և պատասխանել մարզի խորհրդի նիստի մասնակիցների հարցերին:
Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 2011 թվականի տասը ամիսների դրությամբ` վերլուծելով վերջիններիս կատարողականների ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական դրսևորումները:
Մարզի խորհդի նիստի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյանը, ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող վերահսկողության գործընթացի ուղղությունները, ընդգրկված համապատասխան ոլորտներն ու մարզում համապատասխան աշխատանքների կազմակերպման ժամկետները:
Մարզի խորհրդի նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը համայնքների ղեկավարներին ներկայացրել է նաև մի շարք ընթացիկ հարցեր և անդրադարձել Հայաստանի Հանարպետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվելիք ձեռնարկներին և հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50