Նորություններ
Լրահոս
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
18.10.2011
Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղական համայնքում տեղի է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցու վերաօծման արարողությունը: 130-ամյա պատմություն ունեցող Եկեղեցու վերաօծման արարողությունը կատարվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ:
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի ու շնորհավորական խոսքով համայնքի բնակչությանն է դիմել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցու վերաօծման արարղության առիթով համայնքի բնակչությանը շնորհավորել են նաև Մեղրաձորի գյուղական համայնքի ղեկավար Կ. Հովհաննիսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ի. Ղարիբյանը, <<Հրազդանի N13 ավագ>> դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:
Մեղրաձորի գյուղական համայնքում տեղի ունեցած այդ հանդիսությանը մասնակցել են նաև ինչպես հանրապետության տարբեր մարզերում, այնպես էլ արտերկրում բնակվող մեղրաձորցիներ և հյուրեր:
Եկեղեցու վերաօծման արարողությանը հաջորդել է համայնքի կենտրոնում կազմակերպված համերգային ծրագիրը և Մեղրաձորի միջնակարգ դպրոցի սաների կողմից նախապատրաստված միջոցառումը: