Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.10.2011
Հարգարժա′ն զորակոչիկներ
Շնորհավորում եմ աշնանային զորակոչի կապակցությամբ և ցանկանում, որ հայրենիքին ծառայելու ամենապատասխանատու առաքելության մեկնարկը բոլորիդ համար ազդարարվի առավելագույն խանդավառությամբ ու ոգևորությամբ:
Բարեմաղթում եմ, որ ծառայության ողջ ընթացքում Ձեզ ուղեկցեն հայրենասիրության և ազգասիրության յուրօրինակ զգացողությունները:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ հոբելյանական տարվա ընթացքում բանակ զորակոչվելը համարվում է խորհրդանշական իրադարձություն, որը Ձեզ պետք է հաղորդի բացառապես նոր ու դրական լիցքեր` առավել ամրապնդելով հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումը:
Լիահույս եմ, որ բանակային բոլոր գործընթացներում պահպանելու և կատարելագործելու եք հայ զինվորի անվեհեր ու խիզախ նկարագիրը` մեր հայրենիքի նորօրյա պատմության էջերում ամրագրելով նորովի հաղթանակներ:
Տոնական այս օրվա առիթով դարձյալ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամենայն բարիք:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ