Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2011
Հարգարժա′ն ուսուցիչներ
Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ Ձեր կարևորագույն ու բացառիկ առաքելությունը մշտապես ուղեկցվի հաջողություններով:
Տոնական այս օրվա առիթով անհրաժեշտ է դարձյալ ընդգծել հայ ուսուցչի նվիրական կերպարի բոլոր նրբերանգներն ու փաստել, որ երախտագետ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում ամենայն հարգանքով է արձագանքել ուսուցչի գործունեությանը և խոնարհումով գնահատել նրա կատարած աշխատանքը:
Մասնագիտական տոնի շրջանակներում ևս պետք է անդրադառնանք հայրենի պետականության կայացման ու մեր հայրենիքի ապագայի կերտման գործում Ձեր ունեցած նշանակալի ավանդին` կրկին հավաստելով, որ ուսուցչի նկատմամբ պետական հոգածությունը շարունակաբար ընդլայնում է իր ծավալները և ուղղությունները:
Ցանկանում եմ, որ Ուսուցչի օրվա տոնական տրամադրությունները մշտապես ուղեկցեն Ձեզ` նպաստելով կրթության և դաստիարակության գործընթացների արդյունավետ կազմակերպամը:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ