Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔԵՐՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ

27.09.2011

Այսօր Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ: <<Օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի եւ համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ոչ միայն մարզպետների, այլեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու որոշումներին` այդպիսով նպաստելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը>>,-ասաց նա:

<<Հայաստանը ձգտում է բարելավել իր էլեկտրոնային կառավարման համակարգերը: Պատիվ ունեինք այդ կարեւոր հարցում օժանդակելու մարզպետարանների համար տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին եւ, մասնավորապես, ՀՀ "Տեղեկատվության ազատության մասին" օրենքին համապատասխան կայքերի մշակմանը>>,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Սթիվեն Բրագերը:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խոսքով` արդիականացված կայքերը, բնականաբար, կնպաստեն մարզպետարանի գործունեության հրապարակայնությանը եւ հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը: <<Կայքերը լավագույնս կնպաստեն պետական կառավարման համակարգի եւ հանրության առավել արդյունավետ շփումների ապահովմանը>>,-ասաց նա:

<<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորեց այն փաստը, որ <<արդիականացված ռեսուրսները լայն հնարավորություն են ընձեռում մարզպետարաններին կատարել իրենց պարտավորությունը, որն է՝ սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները>>։

Կայքերում առկա են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարեւորություն ունեն։ Օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, ինչպես նաեւ առցանց հետեւել իրենց հարցումների, նամակ-դիմումների ընթացքին:

Նոր կայքերը պատրաստվել են ՏԿՆ նախաձեռնությամբ` <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> ՀԿ-ի կողմից իրականացվող <<Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց>> ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Կայքը մշակել եւ պատրաստել է <<Հելիքս կոնսալտինգ>> ընկերությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36