Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

26.09.2011

Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը:
Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանն անդրադարձել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 9 ամիսներ հավաքագրման արդյունքներին` վերլուծելով համայնքային բյուջեների կատարողականների ցուցանիշները:
Օրակարգի մեկ այլ հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա.Պետրոսյանը տեղեկատվություն է տրամադրել Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության  մեթոդական ուղեցույցի վերաբերյալ:
Մարզի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվելիք <<Լավագույն համայնք-2011>>, <<Լավագույն կանաչապատված համայնք-2011>>, <<Լավագույն համայնքային կայք-2011>> մրցանակաբաշխություններին, ինչպես նաև մի շարք այլ ընթացիկ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50