Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԱՅՒՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

21.09.2011

Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող մարզային միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի21-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում տեղի ունեցան հոբելյանական մի շարք հանդիսություններ:
Տոնական օրվա միջոցառումների շարքը մեկնարկեց մարզի քաղաքային և գյուղական համայնքների մասնակցությամբ իրականացված Բերքի տոնով, որի ընթացքում մարզի համայնքները ներկայացան իրենց բնորոշ բերք ու բարիքով, մշակութային արժեքների ցուցադրություններով:
Բերքի տոնի ընթացքում մարզի համայնքների տաղավարներում շրջել, համայնքների ներկայացուցչական պատվիրակություններին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ մարզպետարանի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են հասարակական կյանքի տարբեր բնագավառները ներկայացնող անձինք` պատգամավորներ, նախարարներ, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ, բժիշկներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզի զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:
Նիստը մեկնարկել է ՀՀ դրոշի հանդիսավոր ներս բերումով և զինվորական նվագախմբի կողմից ՀՀ օրհներգի հնչեցումով:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի բացման խոսքին հաջորդել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքը:
Պաշտոնական ելույթով ներկաներին է դիմել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն իր ելույթում անդրադրաձել է Անկախության տարիներին մարզի ունեցած ձեռքբերումներին և հեռանկերներին:
Հանդիսավոր նիստի ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից ընթերցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյան կողմից հանձնվել ե ՀՀ Նախագահի կողմից մարզի մի շարք համայնքների ղեկավարներին, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտ բնագավառների ի ներկայացուցիչներին տրված պետական պարգևները:
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի շնորհակալագրերի, ինչպես նաև Կոտայքի մարզպետի հուշամեդալի, պատվոգրերի ու շնորհակալգրեի հանձնման հանդիսավոր արարողություն:
Հանդիսավոր նիստի շրջանակներում ելույթներվ հանդես են եկել նաև Արցախյան Ազատամարտի մասնակից, Նոր Հաճընի քաղաքային համայնքի ղեկավարի ածխատակազմի իրավաբան Սամվել Մաճկալյանը, Աբովյանի N10 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Սառաջյանը և 20-ամյա երիտասարդ Տաթև Բաբայանը:
Նիստի ավարտին մասնակիցները դիտել են Անկախության տարիներին մարզի անցած ուղուն վերաբերող տեսաֆիլմ:
Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ` հայ երգարվեստի ճանաչված կատարողների մասնակցությամբ, որն ամփոփվել է շքեղ հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50