Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

20.09.2011

Սիրելի' հայրենակիցներ,
Կոտայքի մարզի հարգարժա'ն բնակիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ինքնատիպ տոնականությամբ, բերկրանքով ու ոգևորությամբ լեցուն այս օրվա խորհուրդը դարձյալ ազդարարում է համայն հայության բաղձալի երազանքի իրականացման առանցքային նշանակությունը և փաստում մեր նորօրյա պատմության սկիզբն ավետող այս էջի բացառիկ կարևորությունը:
Անկախությունը մեծագույն ձեռքբերում է, մեր ժողովրդի դարավոր մաքառումների արդյունք, որի պահպանումը բոլորիս ամենասուրբ ու նվիրական պարտականությունն է:
Հայոց անկախ պետականության անցած քսան տարիներն այսօր ներկայանում են մի հավաքական ամբողջությամբ և հաստատպես ընդգծում, որ մեր նորանկախ հայրենիքն այժմ ընթանում է դրական զարգացումների ու անսահման հայրենասիրությամբ լեցուն ազգանպաստ նախաձեռնությունների ճանապարհով:
Հայ ժողովրդի բազմադարյա ու հերոսական պատմության ամենափառահեղ այս տոնի խորհրդով կրկին մաղթում եմ, որ հայոց անկախ պետականության հաստատուն երթն իր հարատև ներկայությունը պահպանի մեր հայրենիքում` շարունակական հաջողություններ պարգևելով Հայաստանի Հանրապետությանը:

Հարգանքներով

                                                                                                 Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:51:15