Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

09.09.2011

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցություններին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը համապատասխան տեղեկատվություն է ներկայացրել մարզի համայնքների բյուջեների կատարողականների վերաբերյալ` վերլուծելով բյուջետային եկամուտների հավաքագրման ընթացքը: Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը ներկայացրել է մարզի համայնքներում իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման ուղղությունները: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Ս. Հակոբյանը տարածաշրջանային խորհրդակցությունների ընթացքում ներկայացրել է 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ին կայանալիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքների մանրամասները:
Հիշյալ խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի մարզային տոնակատարությունների ծրագիրն ու վերջինիս կատարումն ապահովող կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55