Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ

08.09.2011

Գյումրիում տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող միջմարզային մշակութային առաջին մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են Կոտայքի մարզի տարբեր համայնքները ներկայացնող մշակութային պատվիրակությունները, որոնք ներկայացվել են հետևյալ անվանակարգերում
<<Լավագույն մշակույթի տուն>> անվանակարգում ներկայացվել է Զովունու գյուղական համայնքի մշակույթի տունը: <<Մշակութային կրթության ոլորտի լավագույն հաստատություն-դպրոց>> անվանակարգում մարզը ներկայացնելու է Քանաքեռավանի գյուղական համայնքի արվեստի դպրոցը: <<Լավագույն գրադարան>> և <<Լավագույն թանգարան>> անվանակարգերում` համապատասխանաբար Չարենցավանի քաղաքային գրադարանն ու Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: <<Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող>> անվանակարգում ներկայացվել է գեղանկարիչ Ժորա Բարսեղյանն, իսկ <<Պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ>> անվանակարգում` Սոլակի գյուղական համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: <<Լավագույն քաղաքային մշակութային համայնք>> և <<Լավագույն գյուղական մշակութային համայնք>> անվանակարգերում հիշյալ փառատոնում կմասնակցեն համապատասխանաբար Չարենցավանի քաղաքային և Գառնիի գյուղական համայնքները: Կոտայքի մարզի մշակույթը ներկայացվել է նաև <<Լավագույն ասեղնագործություն, գորգագործություն, փայտագործությունը և դարբնագործություն>> անվանակարգերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27