Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
02.09.2011
Հարգարժա'ն աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ
Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության տոնի կապակցությամբ:
Սեպտեմբերի մեկն ավանդաբար համարվում է տարվա այն բացառիկ օրերից մեկը, երբ մի յուրովի խորհրդավորությամբ են արտահայտվում կրթության, գիտելիքի, դպրոցի և ուսուցչի հանդեպ ունեցած ամենայն հարգանքի ու ակնածանքի զգացողությունները:
Այսօր ևս պետք է կարևորենք հայ դպրոցի, հայ մանկավարժի անկրկնելի դերակատարումը մեր ժողովրդի պատմության ամենատարբեր փուլերում և ընդգծենք, որ այդ մեծագույն առաքելության հիմքում բոլոր ժամանակներում դրվել են անսահման հայրենասիրությունն ու նվիրումը ազգային արժեքների հանդեպ:
Կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, ժամանակի պահանջներին համապատասխանող և մրցունակ գիտելիքների ապահովումը վճռականորեն մաս են կազմում ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն ու համոզված եմ, որ բոլորս զգում ենք այդ ուղղությամբ իրականացվող ամենատարբեր նախաձեռնությունների արդյունքում հանրակրթության բնագավառին հաղորդվող դրական ազդակները:
մենաջերմ մաղթանքներով դարձյալ շնորհավորում եմ անզուգական տոնականությամբ լեցուն այս օրվա կապակցությամբ և ցանկանում ամենայն բարիք:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ