Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.08.2011
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է մարզի Քաղսի, Գառնի, Ակունք, Քանաքեռավան և Զովունի համայնքներ: Հիշյալ համայնքներում Կոտայքի մարզպետը ծանոթացել է առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգումների աշխատանքների ավարտական փուլի ընթացքին և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ համատեղ քննարկել աշխատանքների ավարտման ժամկետներն ու սահմանված որակական չափանիշների պահպանման հարցերը: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է շինարարական աշխատանքների ավարտից հետո ձեռնամուխ լինել նախակրթարանների կահավորմանն ու բնականոն ուսումնական գործընթացի կազմակերպմանը: