Նորություններ
Լրահոս
ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
30.08.2011
Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցության շրջանակներում քննարկվել են 2011 թվականի սեպտեմբերի 8-ին և 9-ին Գյումրիում կայանալիք <<Միջմարզային առաջին ցուցահանդես-փառատոնի>> կազմակերպական հարցերը: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են հիշյալ միջոցառման կազմակերպման համար ստեղծված աշխատանքային խմբի անդամները, մտավորականներ և արվեստագետներ:
Միջմարզային առաջին ցուցահանդես-փառատոնին մարզի մասնակցության համապատասխան փուլերի ընթացակարգերն ու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյան:
Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը պատասխանատուներին առաջարկել է Միջմարզային առաջին ցուցահանդես-փառատոնի ընթացքում ապահովել մարզի համայնքների պատշաճ մասնակցությունն ու միջոցառման ծրագրով մարզին վերապահված գործառույթների իրականացումը: