Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ
24.08.2011
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքի N4 և N6, ինչպես նաև Մարմարիկ համայնքի հիմնական դպրոցներ:
Կոտայքի մարզպետը հիշյալ կրթական հաստատություններում ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի ավարտական փուլերին:
Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներն ու հանրակրթական դպրոցների տնօրենները ներկայացրել են հիմնանորոգման աշխատանքների ավարտին և նոր ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող գործընթացների մանրամասները:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հանձնարարել է սահմանված ժամկետներում ապահովել շինարարական աշխատանքների ավարտն ու պատշաճ կերպով կազմակերպել ուսումնական գործընթացը: