Նորություններ
Լրահոս
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
23.08.2011
<<Բազե 2011>> համահայկական հավաքին մասնակցող երիտասարդների հետ հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Երիտասարդների հետ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը կարևորել է երիտասարդության համախմբվածության գաղափարը:
ԱԺ նախագահը հետեւել է նաև վոլեյբոլի միջճակատային մրցույթի ընթացքին, որին հաջորդեց պարանի ձգման մրցույթը: Ազգային ժողովի նախագահը հանդիպում է ունեցել նաև <<Բազե 2011>> համահայկական հավաքին մասնակցող բոլոր ջոկատների ղեկավարների հետ, պատասխանել նրանց կողմից բարձարցվող հարցերին: