Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԲԱԶԵ 2011>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

20.08.2011

Օգոստոսի 20-ին Ծաղկաձորում մեկնարկել է <<Բազե 2011>> համահայկական երիտասարդական հավաքը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: <<Բազե 2011>> համահայկական երիտասարդական հավաքին այս տարի մասնակցելու են Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից ներկայացված 18-30 տարեկան շուրջ 350 երիտասարդներ:
<<Բազե-2011>> հավաքի մասնակիցները, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, մասնակցելու են մարզական տարբեր խաղերի, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթների, ինչպես նաև հանդիպումներ են  ունենալու ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Այս տարի <<Բազե>> հավաքում սկիզբ է դրվել նաև նոր ավանդույթի. հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված են եղել Մեսրոպ Մաշտոցի, Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գարեգին Նժդեհի, Առնո Բաբաջանյանի, և Մետաքսյա Սիմոնյանի նկարները`ազդարարելով 2011 թվականը հայ ժողովրդի այդ մեծանուն զավակների համար հոբելյանական լինելու խորհուրդը:
«Բազե-2011»-ը կեզրափակվի օգոստոսի 24-ին՝ Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով, որի ժամանակ կհանձնվեն «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50