Նորություններ
Լրահոս
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
14.08.2011
Կոտայքի մարզի համայնքներում կազմակերպվել են Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք, նախ մասնակցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը, ապա ներկա գտնվել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցված ոռոգման համակարգի բացման հանդիսավոր արարողությանը:
Այնուհետև Կոտայքի մարզպետը մասնակցել է Ալափարս համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Հարություն քահանա Ծատուրյանի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին:
Կոտայքի մարզպետն այցելել է նաև մարզի Արզական համայնք, մասնակցել տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնական հանդիսությանը:
Հիշյալ համայնքներում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, պատասխանել նրանց կողմից տրվող հարցերին: