Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏՐԱՆՈՒՄ

12.08.2011

Կոտայքի մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչության նիստերի դահլիճում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են <<Երևան-ջուր>> ՓԲԸ-ի պատասխանատուներն ու հիշյալ կազմակերպության սպասարկման գոտում գտնվող համայնքների ղեկավարները:
<<Երևան-ջուր>> ՓԲԸ-ի կողմից մարզում իրականացվող ջրամատակարարման և ջարհեռացման աշխատանքներն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Ա. Խաչատրյանը:
Համապատասխան համայնքների ղեկավարներն անդրադարձել են <<Երևան-ջուր>> ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակին ու պայամանագրային պարտավորությունների կատարման ընթացքին:
Խորհրդակցության ընթացքում կազմակերպության առաջիկա ծրագրերին, ներդրումային գործընթացներին ու մարզում իրականացվելիք աշխատանքներին է անդրադարձել <<Երևան-ջուր>> ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գ. Գրիգորյանը:
Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը համայնքների ղեկավարներին և <<Երևան-ջուր>> ՓԲԸ-ի պատասխանատուներին առաջարկել է մինչև օգոստոս ամսվա ավարտը կազմել համատեղ միջոցառումների ծրագիր` համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներին արդյունավետությունը բարձրացնելու նկատառումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50