Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

11.08.2011

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն աշխատանքային այցով եղել է մարզի Նոր Գյուղ, Զառ և Գեղաշեն համայնքներում, ծանոթացել առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակներում իրականցվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ու հիշյալ համայնքնների ղեկավարների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ համատեղ քննարկվել են համայնքների խմելու ջրագծերի շինարարության գործընթացի կազմակերպական մանրամասները, ինչպես նաև ավարտման ժամկետներն ու այլ ընթացակարգային հարցեր ևս:
Պատասխանատուները ներկայացրել են կատարված և կատարվելիք աշխատանքների ծավալները:
Կոտայքի մարզպետը շինարարության պատասխանատուներին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ապահովել շինարարության որակական չափանիշների լիարժեքությունն ու աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32