Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

03.08.2011

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մարզի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել  և օրակարգային առաջին հարցի շրջանակներում հոկտեմբերի 12-21-ին կայանալիք մարդահամարի կազմակերպական ու նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվություն է տրամադրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը` ներկայացնելով հիշյալ ժամանակահատվածում մարզում իրականաացվելիք գործընթացների հիմնական ուղղությունները:
Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է 2011 թվականի առաջին կիսամյակում մարզի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման ընթացքն ու անդրադարձել կատարողականների հիմնական ցուցանիշներին:
Մարզի խորհրդի նիստի ավարտին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թթ.. ռազմավարական եւ Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ.. ազգային ծրագրերի շրջանակներում նախատեսվող գործառույթներին եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04