Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ

29.07.2011

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն այցելել է Գառնի համայնք: Համայնքի ղեկավար Ա. Վարդանյանի ուղեկցությամբ Կոտայքը մարզպետն այցելել է Գառնիի Առողջության կենտրոն, ծանոթացել առողջապահական հաստատությունում ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքին: Այնուհետև Կոտայքի մարզպետը հանդիպել է Առողջության կենտրոնի աշխատակիցներին, նրանց հետ համատեղ քննարկել տեղում իրականացվող գործընթացներին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների արդյունավետությանը վերաբերող հարցեր:
Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև Գառնի համայնքի մանկապարտեզի շինարարական աշխատանքներին ընթացքին, որն իրականացվում է մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով:
Գառնի համայնքի ղեկավարի ու նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ քննարկվել են շինարարության ընթացքին, ավարտման ժամկետներին և կահավորմանը վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32