Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԱՐԻ ՏՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

28.07.2011

Կոտայքի մարզի Աղվերանի հանգստյան գոտու <<Կարին>> ճամբարում տեղի է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարարության սփյուռքահայ երիտասարդության Հայաստան այցելությունների <<Արի տուն>> ծրագրի չորրորդ փուլի փակման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
<<Արի տուն>> ծրագրի 2011 թվականի չորս փուլերի ընթացքում /հունիսի 19-ից մինչև հուլիսի 30-ը/ արդյունքում մասնակցել են սփյուռքահայ 440 երիտասարդներ` աշխարհի 26 երկրներից: Սփյուռքահայ երիտասարդների համար ծրագիրն իրականացվում է հայկական ընտանիքների հյուրընկալությամբ և ճամբարային օրերի ծրագրով: Երկշաբաթյա ծրագրերի ընթացքում կազմակերպվել են այցելություններ դեպի պատմամշակութային և տեսարժան այլ վայրեր, հանդիպումներ` բարձրագույն ուսումնական հաստատություններում, զորամասերում համահայկական կազմակերպություններում, համապատասխան դասընթացներ` հայրենագիտության, ազգային երգերի ու պարերի, ազգային արվեստի շրջանակներում և այլն:
<<Արի տուն>> ծրագրի չորրորդ փուլի փակման արարողության ընթացքում մասնակից սփյուռքահայ երիտասարդների և հյուրընկալ ընտանիքների երեխաների ուժերով կազմակերպվել է համերգային միջոցառում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04