Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

27.07.2011

ՀՀ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանն աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման, <<Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան>> ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Կոտայքի մարզին հատկացվել է 1 մլրդ 318 մլն դրամ, որով մարզում իրականացվում են, խմելու ջրագծերի, ոռոգման համակարգերի, շենքերի տանիքների ճանապարհների, հանրակրթական, նախադպրոցական և մշակութային հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ:
Փոխվարչապետն այցելեց Զովունի, Նոր Գեղի, Քաղսի համայնքներ, ծանոթացավ համայնքների մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Զովունու մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է շուրջ 45 մլն, Նոր Գեղիի մանկապարտեզի համար` շուրջ 37,5 մլն եւ Քաղսիի մանկապարտեզի համար` շուրջ 36 մլն դրամ:
Այնուհետեւ Ա.Գեւորգյանը ծանոթացել է <<ՀՄՀ-Հայաստան>> ծրագրով Եղվարդի երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքներին: Նախատեսված 7 942 մետր ջրանցքից ներկայումս կառուցված է 2 250 մետրը: Ծրագրի ավարտին ոռոգելի կդառնա համայնքի 514 հեկտար հողատարածք` ներկայիս 215-ի փոխարեն:

ՀՀ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը ծանոթացել է նաեւ Հրազդան քաղաքի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ընթացքին, այցելել համապատասխան պոմպակայան և լաբորատորիա:
Հրազդանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի վարկային 5 մլն 611 հազար դոլար միջոցներով եւ նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին: Ասիական բանկի 550 մլն դրամ վարկային միջոցներով վերազինվում է քաղաքը խմելու ջուր սնուցող պոմպակայանը, որի 2011 թվականի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբեր:
Այցի ավարտին Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Ա. Դանիելյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պ. Լորենը, Հրազդան քաղաքի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզկենտրոնի խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների կազմակերպման ընթացքին վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04