Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

26.07.2011

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ փորձագետների հետ համատեղ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կազմակերպել է սեմինար-քննարկում:
Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, մարզպետարանի և հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներներ:
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում անցկացվող սեմինար-քննարկումը վերաբերել է պետական օժանդակության թեմային: ԵՄ փորձագետները ներկայացրել են պետական օժանդակության վերաբերյալ մի շարք դիտարկումներ և ծավալել շահագրգիռ քննարկումներ՝ այդ դիտարկումների վերաբերյալ:
Պետական օժանդակության չափանիշների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Թվինինգ ծրագրի փորձագետ պարոն Ուիքսֆորթը:
Սեմինար-քննարկման օրակարգում են եղել նաև պետության կողմից տնտեսվարողներին տրվող ֆինանսական աջակցության փոխատվությունների կամ հարկային արտոնության օրինականության վերաբերյալ քննարկումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50