Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
25.07.2011
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը այցելել է մարզի Աբովյան, Ջրաբեր, Մայակովսկի, Բալահովիտ, Առինջ եւ Ակունք համայնքներ: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ հիշյալ համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը ծանոթացել է առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Ջրաբեր եւ Մայակովսկի համայնքներում շինարարության պատասխանատուները ներկայացրել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն ու վերջինիս գործարկման փուլին վերաբերող մանրամասներ:
Այնուհետեւ Կոտայքի մարզպետը շինարարական աշխատանքներ իրականացնող պատասխանատուների հետ քննարկել է Առինջ համայնքում իրականացվող խմելու ջրամատակարարման համակարգի հիմնանորոգման ընթացքը:
Կոտայքի մարզպետը Ակունք համայնքում ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների հերթական փուլին, պատասխանատուների հետ քննարկել նախադպրոցական ուսումնական հաստատության նորոգման ընթացքին եւ ավարտին վերաբերող մանրամասներ:
Աբովյանի N 10 դպրոցում շինարարական կազմակերպության ղեկավարները ներկայացրել են կրթօջախի տանիքի եւ սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ընթացքը:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներն իրականացնել ամբողջական ծավալներով եւ ավարտել սահմանված ժամկետներում: