Նորություններ
Լրահոս
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
19.07.2011
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Տեղեկատվական կենտրոնի եւ մամուլի սրահի բացման հանդիսավոր արարողություն:
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Շ. Դոյդոյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուներ, հանրապետական եւ մարզային զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ըստ պատասխանատուների տեղեկատվական կենտրոնը նպատակ ունի ապահովել մարզպետարանի կողմից տնօրինվող տեղեկատվության տրամադրման մատչելիությունը, <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքով վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ու որակյալ մատուցումը:
Տեղեկատվական կենտրոնի եւ մամուլի սրահի բացման արարողությունը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:
Բացման արարողության ընթացքում տեղի է ունեցել նաեւ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվական կենտրոնի եւ մամուլի սրահի նպատակների, խնդիրների եւ գործառույթների ներկայացման էլեկտրոնային շնորհանդես, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նորաբաց կառույցի գործունեության մանրամասներին ու տեղեկատվության ազատության ասպարեզում իրականացվելիք գործառույթների հիմնական ուղղություններին:
Նորաբաց մամուլի սրահում պարբերաբար կազմակերպվելու են տարաբնույթ ասուլիսներ, ճեպազրույցներ, հարցազրույցներ ու քննարկումներ` ապահովելով մարզային կարեւորություն ունեցող հարցերի պատշաճ հանրային իրազեկումը: