Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

18.07.2011

Մարզում առաջնահերթություն ունեցող հիմնախնդիրների լուծման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի հերթական փուլին տեղում ծանոթանալու նպատակով համապատասխան շինհրապարակներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը։
Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ու մարզի համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ շինարարություններն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը հետեւել է Հրազդան, Մեղրաձոր, Մարմարիկ եւ Քաղսի համայնքներում ընթացող աշխատանքներին։
Մեղրաձոր համայնքում Կոտայքի մարզպետին է ներկայացվել գյուղամիջյան ճանապարհահատվածի շինարարության ընթացքն ու կատարված եւ կատարվելիք աշխատանքների ընթացքը։
Այնուհետեւ Կոտայքի մարզպետը ծանոթացել է Մարմարիկ համայնքի միջնակարգ դպրոցում ընթացող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Կոտայքի մարզպետը պատասխանատուների հետ քննարկել է նաեւ Հրազդանի քաղաքային համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման եւ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացման մանրամասները։
Հիշյալ այցելության շրջանակներում դիտարկվել են նաեւ Քաղսի համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Կոտայքի մարզպետը շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետային եւ որակական չափանիշներին համապատասխան եւ ամբողջական ծավալներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18