Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.07.2011

2011 թվականի հուլիսի 19-ին Կոտայքի մարզպետարանում տեղի Է ունենալու տեղեկատվական կենտրոնի և մամուլի սրահի բացման արարողություն:
Տեղեկատվական կենտրոնը նպատակ ունի ապահովել մարզպետարանի կողմից տնօրինվող տեղեկատվության տրամադրման մատչելիությունը, <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքով վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ու որակյալ մատուցումը:
Տեղեկատվական կենտրոնում հնարավոր կլինի պատրաստել տեղեկատվության ստանալու հարցումներ և ներկայացնել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանում` սահմանված ժամկետում ստանալով պահանջվող տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում, կենտրոնի աշխատակցի ուղղորդմամբ, պաշտոնական կայքերում փնտրել պահանջվող տեղեկատվությունը:
Մարզպետարանի նորաբաց տեղեկատվական կենտրոնը այցելուների համար հնարավորություն է ընձեռելու նաև ծանոթանալ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության <<Mulberry>> համակարգում առկա դիմումների ու փաստաթղթերի ընթացքին:
Նորաբաց մամուլի սրահում պարբերաբար կազմակերպվելու են տարաբնույթ ասուլիսներ, ճեպազրույցներ, հարցազրույցներ ու քննարկումներ` ապահովելով մարզային կարևորություն ունեցող հարցերի պատշաճ հանրային իրազեկումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34