Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ալափարս

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԼԱՓԱՐՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Համայնքի ներկայիս անվանումը -Ալափարս

Համայնքի պատմական անվանումները - Այլաբեր, Այլաբերք

Համայնքի հիմնադրման Ժամանակաշրջանը -470թ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Արզական, Բջնի, Սոլակ, Ֆանտան, Չարենցավան, Կարենիս

Համայնքի մակերեսը - 3279 հա

Հեռավորությունը մայրաքաղաքից - 35 կմ

Բնակչության թիվը - 2538

Բնակչության կազմը – հայեր, ռուսներ

Օգտակար հանածոներ - չկա

Կրթական հաստատություններ - «Ալափարսի դպրոցե ՊՈԱԿ, «Ալափարս գյուղի Մանկապարտեզե ՀՈԱԿ

Մշակութային հաստատություններ - Ալափարսի համայնքի մշակույթի տուն

Մարզական հաստատություններ - չկա

Արտադրական ձեռնարկություններ - չկա

Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն, խոշոր և մանր եղջերավոր անասնապահություն, խոզաբուծություն, մեղվաբուծություն, հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցում, այգեգործություն

Հայտնի մարդիկ - Մուշե Կաթողիկոս, դերասան Թաթիկ Սարյան, դրամատուրգ Մելիք Քոչարյան, բժշկական գիտությունների դոկտոր Միքայել Հայրապետյան, բանասիրական գիտությունների դոկտոր, աշուղագետ Շավիղ Գրիգորյան, Կավալենկո Շահգալդյան, Արա Արամյան:

Հոգևոր կառույցներ - Սուրբ Վարդան եկեղեցի` 5-րդ դար, վերանորոգվել է 1857թ., Ծիրանավոր եկեղեցի` 7-րդ դար, Մարիամ Աստվածածին եկեղեցի` 1897թ., Թուխ Մանուկ մատուռ` 10-րդ դար:

Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան


Համայնքի մասին գրքի առկայություն - «Ալափարսե, 2005թ.

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Համայնքը կազմավորվել է 470 թ-ին: Բնակչությունը գաղթել է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, հիմնականում Պարսկաստանի Մակու և Խոյ գավառներից: Ավանդույթի համաձայն Ավարայրի ճակատամարտից հետո, երբ ընկել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը, արյունը թափվել է քարի վրա, որը խոյեցիները վերցրել են, կառուցել են եկեղեցի և որպես սրբություն այն տեղադրել եկեղեցում: Հետագայում, երբ գաղթել են, այդ սրբությունը հետները բերել են Ալափարս և Գրիգոր իշխանի կողմից 901թ. կառուցվել է Վարդան զորավար եկեղեցին: Հայտնի է նաև սբ. Ծիրանավոր վանքը և սուրբ Աստվածածինը` կառուցված 1893թ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:35:44